armtimes.com-ը գրում է. Այս պահին Գյումրու կենտրոնական փողոցներից մեկից հեռացնում են գովազդային մի պաստառ, որի վրա զառեր են պատկերված: Ոչ ոք չգիտի, թե ով է տեղադրել այդ պաստառը եւ ով է հիմա հրահանգել այն հանել: Գյումրիում խոսում են, որ սույն պաստառը նախազգուշացում է եղել Վարդեւան Գրիգորյանին եւ նրա ընտանիքին, որն, ըստ քաղաքում տարածված համառ լուրերի հակվածություն ունի շահումով խաղերի նկատմամբ:
Գյումրու քաղաքապետարանից առայժմ չի հաջողվում ճշտել, թե ով է տեղադրել պաստառը, ինչ նպատակով եւ ում հրահանգով է այն հիմա հանվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում