▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի Արծվիկ Մինասյանն Աննա Գևորգյանի հետ

Politik.am-ը գրում է.

Եթե Աննա Գևորգյանը, իր երիտասարդ տարիների բերումով, չէր ցանկանում հրաժարվել վարչապետի օգնականի պաշտոնից և չէր ուզում ընդունել աշխատանքային էթիկայի պարզ կանոնները՝ չցանկանալով հրաժարվել վարչապետի սպասարկող աշխատակազմի պաշտոնից: Ապա Արծվիկ Մինասյանի դեպքում, խնդիրն ավելի բարդ է: Նա այն անձնավորություն է, ով 2010թ. հայտարարել էր, որ «Կարեն Կարապետյանը վատ քաղաքական գործիչ է»:

Այս տողերը հայտարարած քաղաքական գործիչը, թվում էր թե, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո առաջինը պետք է լքեր պաշտոնը: Բայց՝ ոչ: Ուրեմն՝ նա հրապարակավ ներողություն է խնդրել Կարապետյանից: Երիցս ոչ: Խնդիրն կայանում է նրանում, որ Արծվիկ Մինասյանը, ինչպես ՀՀ նախկին ընդդիմադիր բոլոր քաղգործիչները բավական «պրագմատիկ»  է: Նա անգամ պատրաստ է լսել դիտողություններ իր կողմից, այսպես կոչված, վատ քաղաքական գործիչ համարվող Կարեն  Կարապետյանից, միայն թե՝ պահպանի իր պաշտոնը:

Եթե Արծվիկ Մինասյանը հրապարակավ ներողություն խնդրած լիներ այդ արտահայտության համար, արդարև, ոչ մի էթիկական խնդիր չէր ծագի: Բայց հանրությունը, առնվազն, տեղյակ չէ նման ներողության մասին: Իսկ Մինասյան Արծվիկն էլ, չնայած Կարեն Կարապետյանի վաչապետության օրոք տեղի ունեցած կառավարության առաջին նիստում ունեցած  «ծանր» խոսակցությանը, շարունակում է պաշտոնավարել և նույնիսկ, որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, ցանկանում է մնալ նախարարի պաշտոնում (թեկուզև՝ բնապահպանության նախարարի տեսքով):

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее