Հասմիկ Բաբաջանյանը hraparak.am-ում գրում է.
Կարդում եմ Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցն ու ամենաշատը, որ տպավորվում է իմ մեջ, Սեյրան Օհանյանի հետևյալ արտահայտությունն է՝ մարդիկ դիմում են իմ կնոջը եւ ասում են՝ խնդրում եմ օգնեք:
Սեյրան Օհանյանի կինն օգնու՞մ է մարդկանց ու ինչպե՞ս է արձագանքում,- անցնում է մտքովս:
Վերամբարձ ելույթների կողմնակից չեմ ու չեմ հավատում ցուցադրական օգնություններին: Լուռ բացում եմ Ռուզաննայի ֆեյսբուքյան էջը: Ասեմ, որ ինձ խիստ զարմացնում է ծաղկազարդ տիկնոջ արձագանքը: Ընդամենը խնդրանքների անգլիատառը փոխարենել եմ հայատառով: Միասին ընթերցենք.
Lilit Sahakyan Բարև ձեզ հարգարժան Ռուզաննա Խաչատրյան: Ես զինծառայողի կին եմ, շատ եմ խնդրում, եթե հնարավոր է, ես ուզում եմ ձեզ հետ խոսել: Նախապես շնորհակալություն: Իմ հեռախոսահամարն է՝ 077543230:
Ruzanna Khachatryan Բարի երեկո, Ձեզ հետ կապ կհաստատենք:
Armenuhi Tonoyan Բարև ձեզ տիկին Ռուզաննա: Ես ուզում եմ զրուցել իմ որդու առողջական խնդրի վերաբերյալ, ո՞նց կարող են ձեզ հետ կապվել:
Ruzanna Khachatryan Բարև Ձեզ, գրեք Ձեր հեռախոսահամարը: Էդվարդ Ավագյան Բարև ձեզ, մի խնդրանք էլի, ձեզ հետ կապ հատատելու kay@ info@amda.am հա՞, ճի՞շտ եմ դիմումս գրել:
Ruzanna Khachatryan Բարև Ձեզ: Այո, մեր էլ.փոստի հասցեն դա է:
Hermine Khudoyan Բարև ձեզ տիկին Ռուզաննա, շատ ուրախ եմ, որ այդպիսին եք, գնահատելի է ձեր գործը: Ես մեկ որդի ունեմ, իմ միակ զավակը, որի համար ապրում եմ, ես բաժանվել եմ, երբ նա մեկ տարեկան է եղել ու միայնակ եմ մեծացրել նրան, իմ կյանքի նպատակին, հիմա նա սահմանին է, ծառայում է ու թեպետ ուներ սրտի հետ կապված խնդիր՝ առիթմիա, դուք էլ եք մայր ու կհասկանաք ինձ, ես ունեմ բավական լուրջ խնդիրներ, չգիտեմ էլ արդեն չեմ էլ կարողանում ոչ մտածել ու ոչ էլ աշխատել...
Ruzanna Khachatryan Բարև Ձեզ, գրեք Ձեր հեռախոսահամարը:
Ինչքան փորձում էի գտնել որևէ անպատասխան գրառում, չէի գտնում:
Տիկինը հասանելի է:
Ինչ- ինչ, բայց ծաղկազարդ տիկինն ինձ ցնցեց...
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում