▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ հատուկ միջոցներ է կիրառել ոստիկանությունը հուլիսի 29-ին Սարի թաղում

Ոստիկանությունը պարզաբանել է, թե հուլիսի 29-ին հատուկ ինչ միջոցներ են կիրառել Սարի թաղում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են, որ Սարի թաղում կիրառվել է ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել-Ս»- 20 հատ, անբեկոր լուսձայնային նռնակ «Զարյա- 3»- 22 հատ, 40 մմ լուսաձայնային արկ «Սվիրել»- 13 հատ, լուսաձայնային նռնակ «Պլամյա Մ»- 1 հատ:

Նշենք, որ հուլիսի 20-ին էլ պարեկապահակային ծառայության գնդի հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում ոստիկանությունը կիրառել էր անբեկոր լուսաձայնային նռնակ՝ «Զարյա 3»՝ 24 հատ, 40 մմ լուսաձայնային արկ «Սվիրել»՝6 հատ, ձեռքի լուսաձայնային միատարր նռնակ «Ֆակել-Ս»՝ 4 հատ, լուսաձայնային գրգռիչ ազդեցության ձեռքի նռնակ՝ «Դրոֆա»՝ 3 հատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее