▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գիտի Աշոտյանը, որ չի ասում...

«Լրատվական օրը սկսեց իմ անձի մասին ապատեղեկատվություն գրելու մեջ մասնագիտացած թերթերից մեկի կողմից հրապարակված հերթական լավ ընթերցվող, ականջներ ունեցող, սակայն իրականությանը չհամապատասխանող շարադրությամբ»,-այսպես է արձագանքել ԿԳ նախկին նախարարը մամուլի այսօրվա հրապարակմանն, ըստ որի Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Լյուվեն քաղաքում  Արմեն Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել։

Կարելի է կարծել, որ Արմեն Աշոտյանը լավ գիտի կամ խիստ կասկածում է, թե ովքեր են իրականում իր վրա հարձակվել ու ով է եղել այդ հարձակման պատվիրատուն, բայց տարօրինակ լռում է և , միայն հերքում այն վարկածները, ոոնք հայտնվում են մամուլում: 

Ի դեպ, եթե մասնավոր զրույցներում և հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ, Արմեն Աշոտյանի  մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս, ոմանք էլ՝ հատկապես լրագրողական շրջանակներից, ըստ ասեկոսեների, դեպքը կապում էին նրա անձնական կյանքի ինչ-որ դրվագների հետ: 

Ամեն դեպքում, կարծես թե, Բելգիայում պատահածը Արմեն Աշոտյանը չի ցանկանում մոռանալ և , գուցե ժամանակ գա, ԿԳ նախկին նախարարը  կբացահայտի իր վրա հարձակման սեփական վարկածը...

Իսկ այս պահի դրությամբ, ստացվում է,  Աշոտյանը գիտի, բայց լռում է...

 

Հեղինակ՝

Ա. Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее