▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են խնդրել պաշտոնյաները Ռուբեն Հախվերդյանից և մերժվել

armlur.am-ը գրում է. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` զենքերը վայր դնելուց եւ իշխանություններին հանձնվելուց հետո մեր քաղաքացիների շրջանում հակասական տրամադրություններ են տիրում: «Ժողովուրդ»-ը զրուցեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, ով եւս ներկա էր ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաներին եւ աջակցում էր ցուցարարներին: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպիսին է այժմ նրա դիրքորոշումը:

-Պարո՛ն Հախվերդյան, «Սասնա ծռեր»-ի` զենքերը վայր դնելուց հետո Խորենացիում պայքարող ժողովրդի զգալի հատվածը, կարծես, պասիվացավ: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

-Ոչ ոք էլ չի լռել: Այն, ինչ արեցին «Սասնա ծռեր»-ը, նախեւառաջ սոցիալական պայթյուն էր, որովհետեւ ժողովուրդն այլեւս չի կարողանում ապրել, իսկ պարազիտները մեր ժողովրդի մեջ ավելի շատ են, քան սովորական աշխատավորները: Մեծ թվով պարազիտ է կպել այդ կենդանի մարմնին:

Մեռան ժողովրդի արյունը քաշելով: Դեռ որքա՞ն պետք է այդ ամենը շարունակվի: «Սասնա ծռեր»-ի գործողությունների հիմքում միայն հողերը չհանձնելու հարցը չէր դրված, այլեւ, ինչպես նշեցի, սոցիալական հարցը: Այնպես որ, տղաների գործողություններին չի կարելի միանշանակ նայել: Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ մեր ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա: Փաստաբանների մի մասսա պետք է անպայման քննի, թե ով ինչքան ունեցվածք ունի դրսում, այդ թվում օֆշորային գոտիներում եւ ներսում:

-«Սասնա ծռեր»-ի գործողություններին հաջորդած իրավիճակն ի՞նչ է ցույց տալիս: Պարզվում է` զենքի ուժո՞վ էլ հնարավոր չէ հասնել փոփոխությունների:

-Չի կարելի նման բան ասել, որովհետեւ ինձ թվում է` շարժումը դեռ կշարունակվի, սեպտեմբերից դեպի մայրաքաղաք երիտասարդների մեծ հոսք կգրանցվի… Ասեմ, որ առաջիկայում մի քանի համերգ կունենամ, այդպիսով ինչ-որ կերպ կօգնեմ «Սասնա ծռեր»-ի անդամների վիճակին, դա համերգ-ցույցի նման մի բան կլինի: Բացի այդ` ինձ ու ինձ հետ նվագող երաժիշտներին հրավիրել են Եվրոպա` բարեգործական համերգներով հանդես գալու, սա եւս «Սասնա ծռեր»-ի անդամների համար:

-Ակտիվորեն մասնակցում եք ներքաղաքական կյանքին, չեք հապաղում համարձակ կարծիքներ հայտնել ամենատարբեր հարցերի շուրջ, վերջերս էլ կանգնեցիք «Սասնա ծռեր»-ի կողքին: Վերեւներից ճնշումներ չեղա՞ն:

-Ազնվորեն` բնավ ոչ: Բայց որոշ պաշտոնյաներ խնդրել են, ասել են` ի՞նչ գործ ունես, պետք չի եւ այլն: Դա միշտ էլ լինում է, ես արդեն սովորել եմ: Ինձնից խնդրում էին, որ համերգ չտամ, մարդիկ շատ չգան եւ այլն, եւ այլն: Բնականաբար, ես արեցի ճիշտ հակառակը: Ես գիտեմ, որ այս խմորը շատ ջուր է քաշելու: Եթե կառավարական շրջանակները կարծում են, որ ամեն բան այսքանով ավարտվեց, չարաչար սխալվում են: Ուղղակի վերեւնները ոչ մի կերպ չեն ուզում թողնել իրենց պաշտոնները եւ հրաժարվել իրենց լափած փողերից: Իսկ ժողովուրդն ուզում է վերադարձնել իրենից գողացածը: 

 

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее