BBC-ի ռուսական ծառայությունը տեսանյութ է պատրաստել Երևանում տեղի ունցող իրադարձությունների մասին: BBC-ի թղթակից Նինա Ախմետելին Երևանի փողոցներում զրուցել է անցորդների հետ, սակայն նրանցից և ոչ մեկը չի դատապարտել «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները: Անցորդները միայն մի ցանկություն ունեն, որ երկրի վիճակը բարելավվի, և իրենք ստիպված չլինեն հեռանալ Հայաստանից: