Armlur.am-ը գրում է. Երեկ Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն էր, որին ավանդաբար մասնակցում են կառավարության անդամները` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Երեկ հարցուպատասխանի թոփ մեկ թեման կոռուպցիայի դեմ պայքարն էր:
Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է նիստի ավարտից հետո ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը երկար ժամանակ զրուցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: