Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները նոյեմբերի 5-ին նշել է ծննդյան 63-ամյակը: Քիմ Քարդաշյանը հուզիչ գրառում արել մայրիկի տարեդարձի առթիվ:
«Աշխարհի ամենալավ մայրիկի ծնունդը շնորհավոր։
Ի՞նչ էի անելու ես առանց քեզ։ Իմ ապավեն, իմ ամեն ինչ: Ես շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես մեզ համար։ Դու իրականում մեր լավագույն աջակիցն ես, լավ ընկերը, ում մասին կարող էր յուրաքանչյուրը երազել։ Ես այնքան եմ քեզ սիրում», - գրել է Քիմը: