▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Բաղրամյան պողոտայում և ԱԺ-ի մատույցներում

Ի՞նչ է կատարվում Բաղրամյան պողոտայում և ԱԺ-ի մատույցներում․ Ուղիղ եթերին հետևեք այս հղումով

Դիտեք նաև՝

***

***

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։

«Ասում են, թե սուտ եմ խոսել, որ ինձ 2018-ին առաջարկել են «Իմ քայլը» դաշինքով դառնալ պատգամավոր: Կոնկրետ անուն եմ տալիս՝ Սուրեն Պապիկյան, ինքն է այդ առաջարկն արել, Սևանի ավազանում՝ Չկալովկա գյուղում։ Ասել եմ՝ ի՞նչ տեսակ պետություն եք ուզում, գաղափարական բան չունեք դուք, ասել է՝ լավ պետություն ենք ուզում։ Եթե ճիշտ չեմ ասում, Սուրեն Պապիկյանին հարցրեք»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

***

«Ասում են՝ դուք դեմ եք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- դիմելով Բագրատ Սրբազանին՝ ասաց լրագրողը․ «Խաղաղության պայմանագիր կոչվածն ի՞նչ սկզբունքներով է կազմվում, բովանդակությունն ի՞նչ է լինելու, ոչ ոք չգիտի։ Խաղաղության կամ որևէ այլ պայմանագիր կնքվում է բանակցությունների արդյունքում, դուք բանակցություններ տեսնո՞ւմ եք։ Իսկ մենք նույնիսկ բանակցությունների օրակարգ ենք ներկայացրել։ Խաղաղության պայմանագիրը մենք պետք է կնքենք, մե՛նք, ոչ այս մարդիկ, իրենք ուղղակի մուրում են այդ խաղաղությունը»,-ասաց Սրբազանը:

***

4-օրյա ժամկետ էիք սահմանել, ի՞նչ է լինելու այդ ժամկետը լրանալուց հետո, հարցրեց լրագրողը Բագրատ Սրբազանին․ «4 օր եմ ասել, հետո կարող է ևս 4 օր ասեմ, հետո մեկ ամիս ու մեկ տարի ասեմ, մեր պայքարն անժամկետ է»,- պատասխանեց նա։ «Այսօրը շատ կարևոր է, մեր ժողովուրդը համապատասխան թվով եթե հավաքվի, իր ընդվզումը հայտնի, ես պատրաստ եմ իրացնել դա»,- ասաց Բագրատ Սրբազանը։

***

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее