▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է իրականում տեղի ունեցել Տավուշում, և ինչ կապ ունի կատարվածի հետ Արսեն Խոջոյանը

Armlur.am-ը գրում է.

Արդեն հայտնել էինք, որ Տավուշի մարզում սպանություն է տեղի ունեցել: 17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվում է ադրբեջանական գերության մեջ ընկած, ապա հայրենադարձված 25-ամյա Արսեն Խոջոյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արսենը խոստովանել է, որ Ա. Հանիսյանին դանակի հարվածներ է հասցրել ինքը: Նա ձերբակալված է:

Կայքը կատարվածի շուրջ զրուցեց Արսեն Խոջոյանի մոր՝ Սվետլանա Խոջոյանի հետ: Վերջինս նախ հերքեց լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե սպանվածն Արսենի խորթ քույրն էր. «Իմ տղեն իր խորթ քրոջը չի բռնաբարել: Ո՞նց են նման բաներ գրում, հեռուստացույցով հայտարարում, եթե հաստատ չգիտեն: Նախ այդ աղջիկը գերի ընկած Մամիկոն Խոջոյանի թոռն է: Նրա որդու աղջիկը: Վանաձորից էկավ, դառավ իմ տղու խորթ քո՞ւյրը»,- վրդովված պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սպանվածն իր մոր հետ մի քանի ամիս առաջ է տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր: Հետագայում բնակիչները գյուղապետին դիմել են խնդրանքով՝ վտարել մորն ու դստերը գյուղից իրենց վատ վարքի պատճառով: Գյուղապետն էլ կանանց զգուշացրել է, որ նման ապրելակերպ շարունակելու դեպքում ստիպված կլինեն հեռանալ գյուղից:

«Աստղիկը ոստիկանների ուշադրության տակ է եղել, որովհետև մի գյուղից մյուսն էր գնում, խառնակություններ անում, անբարոյական ուրիշ կանանց հետ շփվում: Մայրը նրան տանից դուրս էր արել: Գյուղապետին խնդրեցին, թե մեզ 4 օր ժամանակ տվեք, կգնանք էստեղից»,- շարունակեց Սվետլանա Խոջոյանը:

Դեպքի օրը, ըստ մեր զրուցակցի, Արսենը Բերդ էր գնացել՝ ինչ-որ գնումներ կատարելու, իսկ տուն վերադառնալուց հետո նրա մոտ որևէ տարօրինակ բան մայրը չի նկատել. «Դրա նախորդ օրն էր Սևանից եկել, էնտեղ աշխատում էր: Շատ էինք ուրախացել, որ էրեխես արդեն լավ է, կարող է ընտանիքին օգնել, ինչ-որ բան տուն բերել: Սևանից եկավ, գնաց ալյուր գնեց, հետո ասեց՝ մա՛մ, գնում եմ Բերդ, հեռախոսի «զարյադշնիկ» առնեմ, մոմ վառեմ, հետ գամ: Ժամը 4-ին գնաց, ուզում էր քրոջը՝ Անիին էլ հետը տաներ, հետո Անին չգնաց, ինքը մենակ գնաց: Պիտի հետ գար տուն ու նորից Սևան գնար: Մեկ էլ մի քանի ժամ հետո մեր հարևանը՝ Մամիկոն Խոջոյանի աղջիկը զանգեց, գոռգռալով խոսաց հետս, թե բա որտե՞ղ է Արսենը: Ասեցի՝ գնացել է Բերդ: Մեկ էլ ասեց, թե Արսենը Աստղիկին մի մեծ մարդու հետ քաշքշելով գցել է մեքենան ու տարել ուրիշ տեղ: Ասեցի՝ ես կզանգեմ Արսենի հետ կխոսամ՝ տեսնեմ ինչ է էղել: Հետո Արսենն էկավ տուն, մեր հարևանն էլ մեր տանն էր, կարա հաստատի, ու ինքն անձամբ էլ ասել է, որ ոտիկանությունում ինչ պետք է, կասի, որ Արսենի շորերը արյունոտ չեն էղել, հանգիստ, սովորականի պես մտել է տուն: Բայց Մամիկոնի աղջիկն ասում է՝ դու շորերը լվացել ես տղուդ: Մի օր էլ ինձ ասեց՝ Աստղիկը շուտ-շուտ է գալիս ձեր տուն, ձեր հարսն է դառնալու: Ես ասեցի՝ ավելի լավ է տղուս մեռած տենամ, քան դրան իմ տուն հարս բերեմ: Ում հետ ասես, որ չի էղել, ինչ ասես՝ չի արել: Հղի էր, ասում էին իրա խորթ հորից է էրեխեն: Մամիկոնի աղջիկն ասում էր՝ դե լավ է, եղբայրս կփրկվի, Արսենն էդ էրեխուն տիրություն կանի: Ես բան չունեմ ասելու, եթե իմ տղեն է սպանել, թող իրան արժանի պատիժը ստանա, բայց դեռ ոչ մի բան ապացուցված չի, արդեն ինչ ասես, չեն ասում: Ոստիկաններն էլ ասում են՝ ադրբեջանցու ձեռք է ընկել, ինքն արած կլինի: Դա ասելու բա՞ն է: Ամեն մեկին էլ կարան կասկածեն»,- ներկայացրեց Արսեն Խոջոյանի մայրը՝ հավելելով, որ որդուն դեռևս չի տեսել. թույլ չեն տվել: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее