▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին՝ վարչապետ դառնալու մասին

WikiLeaks-Armenia No 95

2009-02-18

S E C R E T SECTION 01 OF 02 YEREVAN 000108

REF: YEREVAN 85

Classified By: CDA Joseph Pennington, reasons 1.4 (b,d)

Այս հեռագիրը, որ կրում է ԳԱՂՏՆԻ դասակարգումը, պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փեննինգտոնը 2009-ի փետրվարի 19-ին: Հեռագրում խոսվում է  Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև խորացող հակասությունների մասին: Տեղեկատվության աղբյուրը ՀՀԿ-ական, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է:

Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին պատմել է այն ինտրիգների մասին, որ Քոչարյանի իմացությամբ հյուսվում են վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ: ՀՀԿ-ականը պատմել է, որ եթե Քոչարյանը ցանկանա պաշտոնից հեռացնել վարչապետ Սարգսյանին և զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում: Փենինգտոնը, ներկայացրելով քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, գրել է, որ Քոչարյանը հնարավորություն ունի բավարար ձայներ հավաքել և ճեղքեր առաջացնել ՀՀԿ-ի շարքերում: 

Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին ասել է, որ Քոչարյանը այս պահին չի ցանկանում նման քայլի դիմել: Ըստ Նիկոյանի, Սերժ Սարգսյանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին և երկրորդ նախագահին հասկացրել, որ չի պատրաստվում հանդուրժել Քոչարյանի գործողություններն ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության:

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ասսել է. «Դու կարող ես լինել վարչապետ, եթե ցանկանում ես, սակայն այդ դեպքում պետք է բերես նոր նախագահ»:

Այս հեռագիրն ամբողջությամբ բնագրով կարող եք կարդալ այս հղումով: 

Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի կայք

Լուսանկարը՝ ՖոտոԼուր-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее