▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ չի հետաքրքրում... պատգամավորները մեկնաբանում են Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին լուրերը

Armlur.am-ը գրում է. Մամուլը ողոված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերով: Նշվում է, որ վարչապետի պաշտոնում կնշանակվի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

ArmLur.am-ը փորձեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից տեղեկանալ, թե տիրապետո՞ւմ է արդյոք նա նման ինֆորմացիայի և ինչպես է վերաբերվում Կարեն Կարապետյանի նշանակմանը. «Չի կարող մի երկրում երկու վարչապետ լինել, ես նման տեղեկություն չունեմ, որ գործող վարչապետը հրաժարական կարող է տալ»: Հետաքրքրական էր նաև նախկին ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի պատասխանը. «Ինձ ոչ Հովիկ Աբրահամյանի ճակատագիրն է  հետաքրքրում, ոչ էլ Կարեն Կարապետյանի»: 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее