A1plus.am-ը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, խիստ վիրավորված է: Գյուղատնտեսության նախարարությունը Գյուղաշխատողի տոնի առիթով նրան ոչ մեդալ է տվել , ոչ շնորհակալագիր: Նրա վիրավորանքն այնքան մեծ է, որ տիկին Ծառուկյանը որոշել է Ֆերմերների ազգային միավորման համագումար հրավիրել եւ հրաժարվել նախագահի պաշտոնից;
Ռոզա Ծառուկյանին հունից հանել է այն, որ նախարարությունը պարգեւատրել է բազմաթիվ ֆերմերների, որոնց նա առաջին անգամ էր տեսնում: «Շատ ներողություն, չասեմ, որ Ծառուկյան Գագիկը 200 մլն իր բարեգործական հիմնադրամից տվել, իր գործարանն այսօր այստեղ ցուցադրական բան է ներկայացրել, մի հատ վկայական տային իրենց գործարանի տնօրենին: Եթե որդին կարող է 200 մլն նվիրի կարկտահարված մարզին ու այսօր մի վկայականի չարժանացնեն, որ մայրն է, որ պետք է լռի, չնայած ինձ ասում են` լռի, Աստված կա, է մեռնեմ Աստծուն»,-նշում է Ռոզա Ծառուկյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում