Օրվա քաղաքական հումորը արձակագիր, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.
«Առաջին իսկ աշխատանքային օրը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Հովիկ Աբրահամյանից ժառանգություն մնացած համակարգչում գտավ ՀՀ 2017 թվականի բյուջեի նախագիծը: Այն տեղակայված էր համակարգչի «Հումոր եւ անեկդոտներ» թղթապանակում...»: