Ես ամուսնացած էի իմ սիրելի ամուսնու հետ արդեն 40 տարի: Յուրաքանչյուր ծննդյան տարեդարձիս նա ինձ շքեղ ծաղկեփունջ էր նվիրում հետևյալ գրությամբ՝ «Իմ սերը քո նկատմամբ ավելի է մեծանում»… 4 երեխա, 40 ծաղկեփունջ և սիրով լի կյանք. այս ամենն այն ժառանգությունն էր, որ ամուսինս թողեց ինձ մինչ մահանալը՝ երկու տարի առաջ:
Մենության մեջ առաջին տարեդարձիս օրը՝ սիրելիիս կորցնելուց 10 ամիս անց, ես ապշած էի՝ ստանալով ինձ հասցեագրված մի գեղեցկագույն ծաղկեփունջ… ամուսնուս կողմից էր… Աչքերիս չէի հավատում. զայրացած, հուզված և կոտրված սրտով զանգահարեցի տվյալ կազմակերպություն, որպեսզի հայտնեմ, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:
Լսափողի մյուս կողմում լսվեց մի ձայն՝ «Ո՛չ, սա թյուրիմացություն չէ: Մինչ մահանալը Ձեր ամուսինը կանխավճար է թողել մի քանի տարվա համար և խնդրել մեզ երաշխավորագիր տալ, որ Դուք կստանաք նման շքեղ ծաղկեփունջ ամեն ծննդյան տարեդարձին»… Երկար ժամանակ լուռ էի, չգիտեի ինչ ասել… արցունքները խեղդում էին կոկորդս, բայց ոչ մի բառ դուրս չէր գալիս շուրթերիցս… Ես դրեցի լսափողը և բաց արեցի՝ կարդալու այնտեղ դրված բացիկը՝ «Իմ սերը քո նկատմամբ հավերժ է»::
Աղբյուրն` այստեղ