▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ քաղաքում պետք է մտածեմ՝ ո՞նց տուն գնամ. դրսում հայեր չե՞ն կանգնած. Շուշան Պետրոսյան

Իմ քաղաքում ես պետք է մտածեմ, թե ո՞նց  պիտի տուն գնա՞մ. դրսում հայեր չե՞ն կանգնած։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում տուն գնալ։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին ԱԺ շենքը շրջափակված է քաղաքացիների կողմից եւ ժամը 19։30–ին կայացած արտահերթ նիստից հետո պատգամավորները դուրս չեն եղել ԱԺ շենքից։

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները քիչ առաջ մուտք գործեցին խորհրդարանի տարածք։ Այս պահին լարված իրավիճակ է։

Հիշեցնենք նաև՝ Նիկոլ Փաշինյանը հավաք է անցկացնում ԱԺ-ի մոտ: 

Այստեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու որոշման դեմ։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով դիմել է քաղաքացիներին ու ասել՝ Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее