▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ մերը չի ծախվում. ինչ է տեղի ունեցել թուրք խորթ հորը սպանած հայ երիտասարդի հետ

Hartak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ անդրադարձել էինք, ապրիլի 25-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 4 տարի ազատազրկման էր դատապարտել ազգությամբ եզդի 26 ամյա Մաքսիմ Բաքոյանին, ով Գյումրիում սպանել էր խորթ հորը: Դատավճիռը հատկապես գոհացրեց Մաքսիմի հարազատներին եւ ընկերներին, ովքեր ծափահարությամբ ընդունեցին այն: Մինչդեռ դատախազը պահանջում էր 10 տարվա ազատազրկում: Այս դատավարությունն ամեն անգամ ընթանում էր մեծ սկանդալով: Մաքսիմը դատարանում ընդունել էր մեղքը՝ ընդգծելով, որ չի զղջում, լուծել է սպանված մոր վրեժը:

Մայրը՝ Մայա Բաքոյանը, երկրաշարժից հետո երկրորդ անգամ ամուսնացել էր Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվլիյա Մուհամեդի Գյումուշթեքինի հետ` համատեղ երկու երեխաներ ունենալով: Սակայն 2013թ-ին Թուրքիայում, երեխաների աչքի առաջ տեգրը կրոնական հողի վրա ամուսինը սպանել է նրան: Մաքսիմ Բաքոյանի ցուցմունքներից պարզ է դառնում, որ խորթ հոր եւ իր միջև նախապես վեճ է ծագել, այն թեժացել է հատկապես Էվլիյայի խոսքերից հետո, երբ հայտարարել է, թե գնալու է Թուրքիա սպանված կնոջ արյան դիմաց փող բերելու: «Իմ մերը չի ծախվում…»,-հայտարարել է Մաքսիմը` դանակը մխրճելով մոր ամուսնու սիրտը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее