Asekose.am-ի նախատոնական բլից հարցերին պատասխանել է երգչուհի Իրինա Հարությունյանը:
-Ինչպիսի՞ն էր 2018 թվականը:
-Չեմ դժգոհում 2018 թվականից, միգուցե այն ինձ համար ստեղծագործական առումով բուռն չէր, բայց և այնպես անհաջողություններ չեմ ունեցել:
-2018-ին մտապահած ամանորյա ո՞ր երազանքն իրականացավ:
-Երազանքների իրականացման հետ կապված չեմ կարող ասել, քանի որ երազանքս դեռ իրականացման փուլում է:
-Ի՞նչը կհիշվի, և ի՞նչն արագ կմոռացվի 2018-ից:
-Ես հիշում եմ միայն դրական ու բարի էմոցիաներով լի իրադարձությունները, բացասականը ես շուտ եմ մոռանում:
-Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ և ինչո՞ւ:
-Սիրում եմ Ամանորը, կարծում եմ միշտ կսիրեմ, այն ինձ համար հեքիաթներով ու հրաշքներով լի է:
-Ամենաուրախ և ամենատխուր Ամանորը, որ ունեցել եք:
-Իմ բոլոր Ամանորները շատ ուրախ են եղել ՝բացառությամբ 2018-ի. այն առաջին տարին էր, երբ առանց լուսահոգի հայրիկիս դիմավորեցի:
-Ի՞նչ երազանքներ ունեք, որոնք կապում եք 2019-ի հետ:
-Երազանքներս շատ են, ուզում եմ իմ ամենամեծ երազանքներիցս մեկի հետ կապված քայլեր ձեռնարկեմ և բարեգործական համերգներ կազմակերպեմ՝ Գյումրին բարեկարգելու նպատակով:
Հեղինակ՝Ա.Հարությունյան