▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իջեք, եթե չեք ծառայում թուրքերին ու ադրբեջանցիներին»․ Բագրատ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին

Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները չեն գնալու Հարավ-արևմտյան թաղամաս, նրանք ԱԳ նախարարության շենքի մոտ են, որտեղ նաև մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Շենքի աշխատակիցներն էլ վերևից գաղտնի նկարում են ակցիայի մասնակիցներին։ Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց պահանջը՝ ՆԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Ադրբեջանական բոլոր տեսակի հայտարարությունները, որ հնչում են մեր պետության հասցեին, ի վերջո պատասխան ստանալո՞ւ են, թե՝ ոչ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի Արարատ Միրզոյանը իջնի և հրապարակային պատասխանի այս և այլ հարցերին։
«Եթե անողնաշար չեք, գործակալ չեք, չեք ծառայում թուրքերին ու ադրբեջանցիներին, կիջնեք։ Կամ դուք կիջնեք կամ մենք լրագրողների հետ կբարձրանանք վերև և ձեզնից պատասխան կստանանք»,-խոսքը ուղղելով Արարատ Միրզոյանին, ասաց Բագրատ Սրբազանը։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее