▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային ավտոկայանի մոտ զինվորներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել. 8 հոգի հոսպիտալացվել է

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլոր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են զինվորական հոսպիտալ։

 Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերջիններս են վիրավորներին ուղեկցել հոսպիտալ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում և զինվորներ էր տեղափոխում՝ թվով 16 հոգի։

Հոսպիտալից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածների առողջությանը վտանգ չի սպառնում. նրանք բոլորը հետազոտվում են։ Դեպքի վայր են ժամանել նաև Ռազմական ոստիկանության աշխատակիցները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Нива մակնիշի ավտոմեքենան է եղել պատճառը, որը Sadko-ի համար ստեղծել է վթարային իրավիճակ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее