Եթե պատրաստվում եք մայրանալ, ապա պետք է ամեն հարցում զգույշ լինեք, հատկապես երբ խոսքն ամռանն է վերաբերում: Ներկայացնում ենք փորձագետների խորհուրդները, թե ինչու չի կարելի հղի կանանց ամռանն արևայրուք ընդունել:
Փորձագետները, 45 կանանց շրջանում ուսումնասիրություններ անցկացնելով, հանգել են այն եզրակացությանը, որ հղի կանայք չպետք է տևական ժամանակ արևի տակ անցկացնեն:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր ամռանը պարբերաբար հայտնվում են արևի ուղղակի ճառագայթների տակ, 20 տոկոսով նվազում է ֆոլիեև թթվի մակարդակը: Այս թթվի պակասը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել և՛ ապագա երեխայի, և՛ մայրիկի համար: Այս թթվի պակասը կարող է նյարդային արատների, այդ թվում նաև ողնաշարի ճողվածքի պատճառ դառնալ: Իսկ որ ավելի վատ է, կարող է հղի կնոջ մոտ անգամ վիժում առաջացնել:
Ճիշտ է, այս ուսումնասիրությունները կատարվել են միայն մերձարևադարձային երկրներում, սակայն ուսումնասիրությունների համակարգող Մայքլ Կիմպլինը նշել է, որ պատրաստվում է այն նաև այլ երկրներում իրականացնել:
Աղբյուրը՝Life.panorama.am