Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրի քաղաքի Սուրբ Նահատակաց տաճարին նվիրել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի պատի քարը:
Հռոմի պապի անունից տաճարի այդ քարն ուղարկել է Սուրբ Պետրոս եկեղեցու ներկայացուցիչը՝ կարդինալ Անջելո Կոմաստրին: Ավելացնենք, որ ավելի վաղ քարը տեղադրվել էր Սուրբ Պետրոս տաճարի դռան մեջ Հռոմի պապ Յոհան Պավել 2-րդի կողմից:
Նվերը ներկայացվում է որպես միասնության խորհրդանիշ և կտեղադրվի Գյումրիի Սուրբ Նահատակաց տաճարի պատին:
Հիշեցնենք, որ հայկական եկեղեցին կրում է Սուրբ Նահատակաց անունը՝ ի պատիվ հայերի Ցեղասպանության 100-ամյակի և նրանց հավերժ հիշատակի նշանն է: