▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը եկավ...

Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հայաստանյան այցին հատկապես անհամբեր են սպասում գյումրեցիները, ովքեր պապին համարում են իրենց քաղաք բոլոր ժամանակներում այցելած ամենահայտնի ու սիրված հյուրը:

Նշենք, որ Հռոմի պապը պատարագ կմատուցի 26 մետր բարձրությամբ բեմից: Գյումրեցիները կատակում են, թե իրենք սովոր էին, որ իրենց հետ վերևից խոսում են իշխանության ներկայացուցիչները ու նաև ավելացնում են, որ Հռոմի պապն, իր բարձրից հնչեցրած աղոթքով, հենց վերևներում եղածներին է դարձի բերելու:

Ի դեպ, ըստ ասեկոսեների, օրերս Գյումրիում մի նորածնի Հռոմ են անվանակոչել` հիշելով հայտնի ու բարի անեկդոտը.

Գյումրեցին ընկերոջն ասում է. 

-Թոռ ունենամ, անունը Հռոմ եմ դնելու, որ հենց դուրս գամ փողոց, բոլորն ասեն` Հռոմի պապը եկավ...

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապից առաջ,  Հայոց ցեղասպանության 86-րդ տարելիցի տարում՝ 2001 թվականին, Հայաստան եկավ եւ Ծիծեռնակաբերդում աղոթք հնչեցրեց Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը:

 

Հեղինակ` 

Ա.Գ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее