Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ սիրված եւ հեղինակավոր կանանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 2007 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին եւ նրա ընտանիքը։
Հռիփսիմե Խուրշուդյանը ծնվել է 1987թ. հուլիսի 27-ին Քասախում։
Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգում մասնակցել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ։
2014 թվականին ծանրորդուհին մասնակցում է ծանրամարտի եվրոպայի առաջնությանը և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը։ Նույն տարվա ընթացքում մասնակցում է Ղազախստանի Ալմաթիում կայանելիք աշխարհի առաջնությանը և գրավում է 15-րդ հորիզոնականը։
2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք:
Հռիփսիմե Խուրշուդյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Հռիփսիմե Խուրշուդյանի հայկական ավանդական հարսանիքը տեղի է ունեցել 2012 թվականին։ Նրա ամուսինը Տարոն Թովմասյանն է, ով եւս ծանրամարտիկ է։
Նրանց որդին՝ Աշոտը, ում անվանել են պապիկի պատվին, ծնվել է 2013 թվականին։
Հղիության ընթացքում Հռիփսիմեն եւ Տարոնն իմացել են երեխայի սեռը, սակայն մինչեւ զավակի ծնվելը, այդ մասին ոչ ոքի չեն ասել։
Իր վերջին հաղթանակների մասին չեմպիոնուհին ասում է.
«Տղայիս ծնվելուց հետո ես խոսք էի տվել մարզաշխարհին, հայ ժողովրդին ու նաեւ ինքս ինձ, որ ես վերադառնալու եմ մեծ սպորտ եւ մեր ազգին դեռ մեծ հաղթանակներ եմ պարգեւելու: Ու ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում