Գրող Էդգար Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ անդրադարձել է Հռիփսիմե Հակոբյանին` նշելով, որ նրան իր նախորդ գրառման մեջ վիրավորելու միտում չի ունեցել:
«Հռիփսիմե Հակոբյանի տեսահոլովակի մասին գրառմանս հետ կապված առավոտից զանգահարում են տարբեր լրագրողներ ու ասում՝ իբր վիրավորել եմ կամ նպատակ եմ ունեցել վիրավորելու երգչուհուն:
Եթե գրառումս ուշադիր կարդաք, կնկատեք, որ երգչուհու հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն իմ կողմից չի հնչել, գրել եմ երգի մասին: Որպեսզի բոլոր ժուռնալիստների զանգերին ու նամակներին հատ-հատ չպատասխանեմ, վերջակետ եմ դնում էս պատմությանը՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ Հռիփսիմեին վիրավորելու կամ դատարկ սկանդալներ սարքելու որևէ միտում չեմ ունեցել:
Քանի որ լրագրողների մի մեծ զանգված պղտոր ջրում ձուկ որսալու մեծագույն վարպետներ են, նորմալ ա, որ էս ամենը պիտի էսպիսի հնչեղություն ստանար: Կրկնում եմ, գրառմանս մեջ ոչ մի ավելորդ խոսք չի հնչել երգչուհու հասցեին, իսկ եթե Հռիփսիմեն, որևէ կերպ կարծիքս համարել է անձնական վիրավորանք, ներողություն եմ խնդրում ու մաղթում պոզիտիվ, հաճելի օր»: