Գերման Ավագյան
վավերագրող լուսանկարիչ
Այսուայն երկրներում տեսել եմ զանազան-զարմանազան ոստիկանների։ Հեծյալ ոստիկաններ եմ տեսել, հեծանվորդ ոստիկաններ եմ տեսել, նույնիսկ կարճ տաբատավորների եմ տեսել։ Մի անգամ էլ գլխի ընկա, որ դիմացինս քողարկված ոստիկան է։ Բայց սա այնտեղ էր՝ արեւմուտքում։ Մեզ մոտ քողարկվածը «գողական աշխարհ»-ն է։ Նայում ես՝ ոնց որ թե ոստիկան է։ Ավելի ուշադիր ես նայում... Չէ, սանձարձակի մեկն է։
Հայկական ոստիկանության նորամուծություններն արդեն չափուսահման անցել են։ «Հրեշտակներին» ու «աղունիկներին» արդեն ընտելացել ենք։ Իսկ հիմա նայեք էս լուսանկարները։ Ովքե՞ր են սրանք։ Լրագրող՝ քողարկված ոստիկանի թիկնոցի տա՞կ, թե՞ ոստիկան՝ լրագրողի «թիկնոցի» տակ․ Գնդապետ Օսիպովը՝ «բնածին տաղանդ» խմբագրի նման վերջին խրատներն է տալիս ոստի-լրագրողին... Շա՛տ հետաքրքիր կլիներ տեսնել ոստիկանության ռեակցիան, եթե լրագրողնե՛րս մեզ վրա ամրացնենք «Քրեական հետախուզություն» կամ «Ճանապարհային ոստիկանություն» պիտակները։ Աբսուրդ է, չէ՞։ Նայելով այս լուսանկարներին՝ ավելի եմ համոզվում, որ մենք վաղուց ի վեր ապրում ենք աբսուրդի ատրամաբանությամբ։ Այսինքն՝ տրամաբանության իսպառ բացակայությամբ։ Օրենք ասվածի մասին կատարյալ բոբիկությամբ։ Դե, էթիկայի մասին էլ՝ չասեմ։
Հուսանք, լրագրողական կազմակերպություններն արժանի գնահատական կտան ոստիկանապետի այս նորամուծությանը։
Նյութը՝ Գերման Ավագյանի բլոգում