▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող ավտոմեքենան

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60-ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենայում: Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն կան կասկածներ, որ ավտոմեքենան միտումնավոր այրել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Լ. Մինասյանը հանրությանը հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее