▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել են Բրյուսելի ահաբեկչությունների մեջ կասկածվող եղբայրների լուսանկարները

DH պարբերականը  հրատարակել է Բաքրաուի եղբայրների լուսանկարը, ովքեր կասկածվում են Բրուսելի  օդանավակայանում ահաբեկչություն կատարելու մեջ:

Բելգիական RTBF հեռուստաալիքի տվյալներով`  Բաքրաուի եղբայրները  համարվել են որպես ահաբեկիչներ, ովքեր և իրականացրել են օդանավակայանում տեղի ունեցածը:

Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչությունները սկսվել էին մարտի 22-ին` առավոտյան: Բրյուսելում տեղի էին ունեցել 5 պայթյուններ: Երկու ահաբեկչություն էր տեղի ունեցել Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում և ևս երկուսը՝ «Շուման» և «Մալբեկ» կայարաններում: Պաշտոնական տվյալների համաձայն` մահացել է 31 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 250-ը: Ավելի վաղ նշվել էր, որ զոհերը 34-ն էին:

Հավելենք, որ ԻՊ-ը ստանձնել է  այս ահաբեկչության պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее