«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանն իր Ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել Հանքավանի «Շողիկ» ճամբարում սեռական դաստիարակության վերաբերյալ` հետևյալ վերնագրով.
«Զգուշացնում եմ այն մարդկանց (Հայ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչներին), որոնք ցանկություն կունենան կազմակերպել ասուլիս և փորձեն ապատեղեկացնել մեր ազգին: Ես հրապարակելու եմ միայն փաստեր, որը սկսում եմ.
1-ին մասը արդեն հրապարակվել ա: Դա ՀՀ արդարադատության նախարարության որոշումն է»:
Ա. Ամարյանը նաև հրապարակել է Հայ ավետարանչական ընկերակչության արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանի բացատրությունը: