▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Մաթևոսյանը՝ Գարեգին Երկրորդի մասին

Տեսանյութն՝ Արաքս Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Հրանտ Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն առ Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոս Գարեգին Երկրորդ.

«Ի՜նչ վատ է, որ կարող էինք ավելի լավը լինել և չե՜նք, և ի՜նչ լավ է, որ կարող էինք և չլինել և ե՜նք: Ի՜նչ վատ է, որ Հայոց երկհազարամյա պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ի՜նչ մխիթարիչ է, որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր երեսուներկու - Հայոց մեր մեջ անպատկերացնելի մի թիվ - հա՜ր - յուր - ե - րե - սուն - եր - կո՜ւ - Վեհի տիրական մաքառումով ու բազում առաքինությամբ և նույնքան էլ բեկումով ու վհատությամբ, բայց երբե՜ք իեքնուրացմամբ, որ ազգուրացում ու այսօրվա մեջ մեր երկրի ու մարդու չգոյության էր նշանակելու․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее