▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժեշտի երեկո եւ փառաբանման արարողություն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախօրեին հրաժեշտի երեկո է կազմակերպել մարզպետարանում, եղել են գյուղապետերը, մարզպետարանի աշխատողները, նախ ընթերցել է հրաժարականի դիմումը, ապա ասել, որ ինքը լավ հարաբերություններ ունի եւ Սերժ Սարգսյանի, եւ Կարեն Կարապետյանի հետ, սակայն չի կարող շարունակել աշխատանքը մի պատճառով, որ պաշտոնին հայտնվել է Հովիկ Աբրահամյանի շնորհիվ․ «Որտեղ Արգամիչը, այնտեղ էլ ես»։

Ապա երեկոն վերածվել է Աբրահամյանների գերդաստանի փառաբանման արարողության։ Ռ․ Աբրահամյանը դիֆերամբներ է ձոնել հատկապես գերդաստանի «խոստումնալից» երիտասարդի՝ Արգամի հասցեին։ Իսկ Հովիկ Արգամիչը «ծնողիս հավասար մարդ ա», խոստովանել է նա, Արգամն էլ «ոչ միայն իր ընտանիքի, հարազատների, այլ հայ ժողովրդի արժանի զավակն է, եւ կտեսնեք, որ ապագայում բարձր պաշտոններ կզբաղեցնի»։ Թե որ ճամբարում, որ թիմի հետ՝ չի մանրամասնել, միայն խնդրել է աջակցել նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее