▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվեցի 150 հազար դոլարանոց «Պորշ»-ից, որպեսզի այդ տղամարդուն գերին չլինեմ. Ջուս

Դիտեք նաև՝

Կանանց միամսյակը բացված է: Երգչուհի Ջուսը պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

-Կանանց համար տոնական մեկ ամիսը քիչ չէ՞:

-Բնականաբար, քիչ է, դա պետք է հարատեւ լինի: Կանանց համար անակնկալները միայն միամսյակին չպետք է լինեն, դրանք պետք է անառիթ լինեն, հաճախ չպլանավորված:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է կինը սեքսուալ:

-Երբ ներքուստ իրեն այդպիսին է զգում, թե չէ շրթունքներն ու կուրծքը մեծացնում են, գիտեն, թե սեքսուալ են: Բայց այդ էներգիան ներսից պետք է գա:

-Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի տղամարդու ֆինանսապես ապահոված լինելու հանգամանքը:

-Իհարկե, կարեւոր է: Չեմ ասում՝ տղամարդն օլիգարխ լինի, բայց նա պետք է բարեկեցիկ կյանքով ապրի, որպեսզի կարողանա բավարարել կնոջ պահանջմունքները: Իհարկե, դժբախտություն է, երբ բացի ֆինանսից տղամարդը կնոջը ոչինչ չունի տալու:

-Կնոջ եւ տղամարդու միջեւ կարո՞ղ է լինել պարզապես ընկերություն:

-Այո, բայց կարող է նաեւ պատահել, որ այդ ընկերությունը վերածվի սիրո:

-Նվեր, որից կինը երբեք չի հրաժարվի:

-Փող:

-Ամենատպավորիչ նվերը, որ տղամարդը մատուցել է Ձեզ:

-150 հազար դոլարանոց ,Պորշե մակնիշի կարմիր մեքենա, բայց հետ եմ տվել, քանի որ չէի ուզում այդ մարդու գերին լինել: Իհարկե, ֆինանսը կարեւոր է, բայց տղամարդու սերը եւս շատ կարեւոր է: Եթե չեն սիրում, բայց ճոխ նվերներ են մատուցում, դա արժեք չունի:

-Մայրանալու մասին մտածու՞մ եք:

-Իհարկե, պարզապես չեմ հանդիպել այն տղամարդուն, որին կցանկանայի երեխաներիս հոր դերում տեսնել: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее