Այսօր համացանցում 1in.am-ի փոխանցմամբ,լուր տարածվեց, որ Պոդոլսկյան , 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի մեջ մեղադրվող վարորդ Հրաչյա Հարությունյանի որդու գերեզմանը կառուցվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի ֆինանսական աջակցությամբ:
Կայքի փոխանցմամբ այդ մասին ասել էր Հրաչյա Հարությունյանի դուստր՝ Լիլիթ Հարությունյանը:
Սակայն վերջինս իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, նշելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, որ գերեզմանի կառուցման հարցերով զբաղվում է իր պապիկը, ով հաստատել է, որ գերեզմանի ծախսերը կատարվում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ և Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի կառուցման ծախսերի հետ: