▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Հարությունյանի դուստրն՝ ընդդեմ Օլգա Սկաբեևայի՞

Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը  galatv.am-ի թղթակցի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել է, որ ռուսական մամուլում իր հոր մասին վերջին երկու օրերի հրապարակումները հուսադրող են՝ կապված նրա հետ, որ ճանապարհին նշաններ չեն եղել, որոնց առկայությունը պարտադիր է. «Բոլորն էլ, կարծում եմ, գիտեն և շատ լավ հասկանում են, որ ամեն ինչ այնքան էլ այնպես չէր, որ ներկայացվեց առաջին օրերին...»,- ասել է Լիլիթ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց բոլորից շատ վրդովվեցրել է «Ռոսիա» հեռուստաընկերության լրատվական աշխատակից Օլգա Սկաբեևայի մեկնաբանությունները:

Լիլիթ Հարությունյանը չի բացառել, որ ամեն ինչ լավ լինելու դեպքում անգամ ինքը փորձի բողոք ներկայացնել լրագրողի այդօրինակ մեկնաբանությունների համար:

«Այո, չի բացառվում, Աստված տա ամեն ինչ լավ լինի, և լավ լինելու դեպքում հնարավոր է նաև այդ մասին մտածենք, որովհետև իրավունք չունեին այդպես մեկնաբանելու»: Միևնույն ժամանակ Լիլիթն ասել է, որ տեղյակ է և շնորհակալ է նաև հայաստանյան այն լրատվամիջոցներից ու լրագրողներից, ովքեր իրենց դժգոհությունը ներկայացրել են Ռուսաստանի լրագրողական կազմակերպություններին:

 

Ավելի մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее