▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում։ Մեր տեղեկություններով, նրա վարորդը՝ Գրիգոր Գեւորգյանը (Գոքոր), ամիսներ առաջ աղջկան հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակել տվել։ Նուշիկ Գեւորգյանի՝ տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։

Հիշեցնենք, որ նրան է պատկանում «Հրաշք այգի» անունով ռեստորանը, որտեղ երբեմն լինում է նաեւ Հովիկ Աբրահամյանը։ Իսկ մոտ 1 ամիս առաջ Հայաստանից արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Զատիկյանը։

Պատճառը, ըստ ԶԼՄ-ների, ֆինանսական խնդիրներն են։ Թեպետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը վստահեցնում է, որ նա իր աշխատողներին «լավ է նայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее