▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի մի քանի սխալ հաշվարկները.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը բոլոր առումներով ապահաշվարկ է թույլ տվել: Նրան թվացել է, որ եթե իր նման «պետականամետ ու հայրենանվեր» պատվավոր մարդը դուրս գա ՀՀԿ-ից, յուր հետեւից ավերակներ կմնան, եւ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը չեն կարողանա «ավերակաց թագավորել»: Ասել է` ինքն իր հետ բավականին թվով ՀՀԿ-ականներ կտանի:

Հաջորդ ապահաշվարկն էլ այն է, որ այդ «տանումով» յուր անհաշիվ օբյեկտներում կսկսվեն տոտալ ստուգումներ. ինքը կդառնա քաղհալածյալ: ՊԵԿ-ից, սակայն, մեզ ասացին, որ չկա նման բան. ո՛չ նրա հյուրանոցներում, ո՛չ բենզալցակայաններում, ո՛չ տարադրամի փոխանակման կետերում, ո՛չ գինու-պահածոների գործարաններում, անգամ ձկնահորերի «վտակներում» ու «առուներում» ստուգումներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее