▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի բանավոր հրահանգը խուճապ է առաջացրել մշակույթի ոլորտում

Newsbook.am-ը գրում է. Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքար սկսած վարչապետ Հովիկ Աբրահամյանն օր օրի նոր անակնկալներ է մատուցում հասարակությանը: Կոռուպցիայի դեմ պայքարը փոխարինելով պետական ստորին ապարատի և հնամաշ մեքենաների կրճատումով:

Մեր  տեղեկություններով` Հովիկ Արգամիչի բանավոր կարգադրության համաձայն` Մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները, որոնց կազմում են մտնում Կամերային երգչախմբեր, անսամբլեաները, պետք է կրճատումեր անեն: Իհարկե, Աբրահամյանը, բարեհոգի գտնվելով արվեստագետների նկատմամբ, տարբերակներ է առաջարկել` կամ նրանցից երկու հոգի աշխատանքից ազատում են, կամ մինչև հունվար ամիսն իրենց հաշվին գնում են արձակուրդ, կամ էլ մինչև հունվար ամբողջ կոլեկտիվն աշխատավարձ չի ստանում: Եվ սա այն դեպքում, երբ երգչախմբերում աշխատողների աշխատավարձերը 2016 թվականի բյուջեով արդեն հատկացված է: Սա խոսում է նրա մասին, որ կամ բյուջեում գումար չկա, կամ Աբրահամյանը որոշել է այն ուղղել իր սրտին ավելի մոտիկ ոլորտ: 

Ի դեպ, մեզ հետ զրույցում, վարչապետի հրահանգից դժգոհ արվեստագետները նշեցին, որ դիմել են Մշակույթի նախարարություն, սակայն նրանք ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել: Ավելին` հայտարարել են, թե ինչքան ուզում եք «շուխուռ» արեք, մենք անզոր ենք, կա վարչապետի բանավոր հրաման: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի նման քայլերը որևէ օրինական հիմք չունեն: Այդ իսկ պատճառով էլ, նա ոչ թե գրավոր հրաման է տվել, այլ բանավոր, քանի որ առաջինի դեպքում իրեն անհրաժետ է հիմնավորում, իսկ դժվար է հիմնավորել մի բան, որն օրենքից դուրս է: 

Հովիկ Աբրահամյանի այս քայլերն ընկալվում է իր այն հայտարարության համատեքստում, թե ոչ ստանդարտ վիճակում պետք է կատարել ոչ ստանդարտ քայլեր: Պարզապես վարչապետը ճիշտ կաներ, որ այդ հայտարարության ժամանակ նշեր, որ իր ոչ ստանդարտ քայլերը լինելու են օրենքից դուրս, որ նմանատիպ հրամանները որևէ մեկի մոտ զարմանք չառաջացնեին:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее