▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը չի պատասխանել Սերժ Սարգսյանի զանգերին.«Ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին Հովիկ Աբրահամյանը ներկա չէր, եւ մինչեւ շաբաթվա վերջ նրան ոչ մի կերպ հնարավոր չի եղել գտնել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ զանգահարել է նրան, սակայն Արգամիչը նրա զանգերին էլ չի պատասխանել։

Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի՝ Մոսկվա կատարած այցը կապ ունի առաջիկա ընտրությունների եւ դրանից հետո հստակություն մտցնելու մտադրության հետ։ Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանի նախապես չծրագրված այցը նախորդել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այսօր Մոսկվա կատարելիք այցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее