▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննեսը խնդրում է բժիշկներին` անդամահատել իր անզգայացած ոտքը

 

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 4-ին,  մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից ստեղծվել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է վերջ տալ ամիսներ շարունակ տևող անարդարությանն ու հաշվեհարդարին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ:
Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է`

Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, սկսած հուլիսի 26-ից` Հովհաննես Հարությունյանին բուժող բժիշկները բազմիցս պատճառաբանել են, որ Հովհաննեսի վնասվածքը ոտքի շատ բարդ հատվածում է, և բարդ վիրահատություն այդ շրջանում հնարավոր չէ կատարել:
Այս պահին Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է ու սառչել: Այսօր նա բառացիորեն խնդրում է բժիշկներին` անդամահատել իր անզգայացած ոտքը:

Այս նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետում Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական և բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե` The Committee Against Torture (CAT)

Բոլորիցդ ակնկալում ենք հնարավորինս ակտիվ մասնակցություն ֆեյսբուքյան այս նախաձեռնությանը` որպեսզի կարողանանք վերջ տալ ամիսներ շարունակ տևող այս անարդարությանն ու հաշվեհարդարին մեր հայրենակից Հովհաննես Հարությունյանի դեմ:

Շնորհակալություն:

«Հովհաննեսն այլեւս չի դիմանում, ասում է՝ կամ ոտքս հեռացրեք, կամ բուժեք: Եթե մինչ սա գոնե հենակներով կարողանում էր տեղաշարժվել, հիմա գրեթե չի կարողանում քայլել, աջ ոտքը զգալիորեն բարակել է մինչեւ կոնք»,-ասում է  նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее