▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուզված մոռացա տաքսու վարորդին, որը գռեհկաբանեց, ու երևի իմ սաստող տոնը չլիներ, ավելին թույլ կտար. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կենդանիներն էնքան ազնիվ են. տեսնում են ու մեկեն ընդունում են կամ ոչ, իմանում ես միանգամից, թե սիրեց՝պոչը խաղացնելով վազում է մոտդ, թե բա՝ սիրիր))) Երևանյան անմարդ փողոցներում իր չքնաղ տիրուհու հետ զբոսնող այս շունիկը ինձ երջանկություն պարգևեց, ինձ հետ խաղաց ու լիքը պաչպչեց))

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դրանից հուզված մոռացա տաքսու գռեհիկ վարորդին, որը քիչ էր մնում հետիոտնի անցուղու վրա մեզ վրաերթի ենթարկեր, հետո էլ գռեհկաբանեց ու երևի իմ սաստող տոնը չլիներ, նույնիսկ ավելին թույլ կտար....

Այս շնիկն ինձ պարգևեց մանկական ոգևորություն ու իր պաչիկներով ուղղակի վերացրեց տխրությունս՝ համատարած բարկության ու չարության զգացումից ծնված։ Էս մի «կտոր» պուճուր շունը պարզվեց բոլորիցս լավ գիտի ՊԱՀԻ իմաստությունն ու իր ուզած մարդուն սեր տալը։ Էդքան բան»:

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее