Nyut.am-ը գրում է, որ իր տրամադրության ներքո է հայկական մասսոնական օթյակի անդամների ցուցակը ներառող հույժ գաղտնի փաստաթուղթ:
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում դեռևս երկու տարի առաջ տեղի ունեցած «Ֆրանսիայի Մեծ Արևելք» ֆրանկմասոնական օթյակի համաժողովին մասնակցած հայ մասսոններից մեկի կողմից մեր մտերիմի միջոցով փոխանցված փակ ծրարը բացելով` ակնկալվող տեղեկատվության փոխարեն տեսել էինք բոլորովին այլ, բայց հայկական օթյակներից մեկին (անունը, համարը և այլն) և նրա անդամների ինքնությունը բացահայտող հույժ գաղտնի մի փաստաթուղթ: Շփոթմունքի հետևա՞նք է դա, թե՞ տեղեկատվության միտումնավոր արտահոսք, և եթե վերջինը, ի՞նչ նպատակով` դժվար է ասել…
Դատելով ամենից` բացահայտված ֆրանկմասոնական օթյակն անգլոսաքսոնական թևի է, իսկ ըստ «Ֆրանսիայի Մեծ Արևելք» օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեի` իրենց հարաբերություններն այդ թևի օթյակների հետ վատ են, ավելի ճիշտ` հարաբերություններ չունեն, երկու թևի օթյակների անդամները միմյանց նույնիսկ չեն բարևում:
Մյուս կողմից` շատ դժվար է հավատալ մեծ վարպետի այս հավաստիացմանը, քանի որ «Ֆրանսիայի մեծ Արևելք» օթյակի ներկայացուցիչները Երևանում 2007 թ. ապրիլի 25-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել էին, որ «մասոնությունը նման է քաղաքականությանը, որի իրականացման հարցում կարող են տարբեր լինել ճանապարհները»: Այսինքն` այստեղից կարելի է հետևություն անել, որ օթյակների նպատակը, որ թևին էլ պատկանեն դրանք, նույնն է, հետևաբար խիստ գաղտնի այդ տեղեկատվությունը` անգլոսաքսոնական թևի օթյակներից մեկի անդամների ինքնությունը բացահայտելը, անկախ այդ թևի օթյակների հետ «Ֆրանսիայի Մեծ Արևելքի» ունեցած հարաբերություններից, մեղմ ասած, տարօրինակ է: Այնուամենայնիվ, որոշ ուսումնասիրությունից հետո հրապարակում ենք մասոնական օթյակի անդամների անուն-ազգանունները և այլ տվյալներ: Փաստաթուղթը 1997 թվականի է, անգլերեն և վերաբերում է «Արարատ լեռ օթյակ թիվ 9239» («Mount Ararat Lodge No 9239») կազմակերպությանը, որի հետևյալ անդամներն են նշված.
1) հիմնադիր` պաշտելի եղբայր Տիրան Ուզունյան (Լոնդոն, Ավոնդեյլ փողոց 4), 2) հիմնադիր` եղբայր Նուբար Ղարաբեկ Փայլակ Տերունյան (Լոնդոն, 2-րդ Ավենյու), 3) հիմնադիր` պաշտելի եղբայր Լևոն Լևոնյան (Լոնդոն, Օքսիջ Գարդենս 43), 4) հիմնադիր` պաշտելի եղբայր Արա Հակոբ Փալամուդյան (Լոնդոն, Մենոր Հոլ Դրայվ 5), 5) հիմնադիր` պաշտելի եղբայր Անդրե Քայդան (Կիպրոս, Նիկոսիա 1107, Այիոս Անդրեաս, Թակիս Սոֆոկլեուս փողոց 1, բն. 3), 6) պաշտելի եղբայր Էդվարդ Սահակյան (Լոնդոն, Բելգրեյվ Մյուս Ուեստ 15), 7) հիմնադիր` պաշտելի եղբայր Գևորգ Վարուժյան (Սարի, Սըրբիտոնի շրջան, Հուկ, Քելվին Գրով 11), 8) հիմնադիր` պաշտելի եղբայր Հակոբ Վաճառականյան, 9) հիմնադիր` եղբայր Կիրակոս Հարություն Կարայան, 10) հիմնադիր` պաշտելի եղբայր Ջոն Էդվարդ Հարսլի, 11) հիմնադիր` պաշտելի եղբայր Էդվարդ Փափազյան, 12) հիմնադիր` պաշտելի եղբայր Սամա Խուսուբ, 13) հիմնադիր` եղբայր Սևան Մութաֆյան, 14) հիմնադիր` պաշտելի եղբայր Ժակ Խեդերյան, 15) եղբայր Ժիրայր Կարպիս Թորոսյան, 16) պաշտելի եղբայր Մայքլ Բոուեր, 17) եղբայր Միքայել Ավետիսյան, 18) եղբայր Պետրոս Լոթվիգ Եղիայան, 19) եղբայր Մկրտիչ Մամիկոս Փաչայան, 20) պաշտելի եղբայր Տիգրան Բոջալյան, 21) եղբայր Մանուկ Միքայելյան, 22) եղբայր Բերնարդ Անտոնյան, 23) եղբայր Պետրոս Աքիլյան, 24) եղբայր Վահրամ Փեզշկյան, 25) եղբայր Գրիգոր Կիրակոս Կարայան, 26) եղբայր Արմանդ Քեշիշյան, 27) եղբայր Սեդրակ Քասաբյան, 28) եղբայր Ռոբերտ Սերիոժ Բազիլ, 29) եղբայր Ավետիս Ավետիսյան, 30) պաշտելի եղբայր Հովնան Համբարձումյան, 31) եղբայր Էդի Սահակյան, 32) եղբայր Արեն Լևոն Կուրդիկյան, 33) պաշտելի եղբայր Դավիդ Մայքլ Հիքս, 34) եղբայր Մայքլ Ղամիս Մալաս, 35) եղբայր Շառլ Ղամիս Մալաս, 36) եղբայր Էնդրյու Սթեֆան Ուիթոն, 37) եղբայր Ռաֆայել Իսայանց, 38) եղբայր Էդիկ Թորոսյան, 39) եղբայր Ռոնալդ Շառլ Ռոջերս, 40) եղբայր Պերճ Մութաֆյան, 41) եղբայր Վահե Բերնարդի, 42) եղբայր Վահե Աբրահամյան, 43) պաշտելի եղբայր Լևոն Ագուլյան, 44) եղբայր Հարոլդ Մելիք-Աբրահամյան, 45) եղբայր Արմավիր Աղաբեկյան, 46) պաշտելի եղբայր Աշոտ Կայծակյան, 47) եղբայր Տիգրան Դոնուզյան, 48) եղբայր Ջոզոֆ Գառնիկ Օղասաբյան, 49) եղբայր Անուշավան Այվազյան:
Որպես օթյակի պատվավոր անդամներ նշված են շատ պաշտելի եղբայր Փ. Ա. Թոլերի, պաշտելի եղբայր Թ. Դոյլի, պաշտելի եղբայր Բ. Բեյվանի, շատ պաշտելի եղբայր Ն. Բ. Քրայերի, պաշտելի եղբայր Հ. Վ. Մալհաուսի, պաշտելի եղբայր Դ. Ի. ՄքԼելանդի, պաշտելի եղբայր Դ. Ա. Հայի, պաշտելի եղբայր Բ. Ս. Վ. Հարթի, պաշտելի եղբայր Ս. Ե. Ն. Նայի, պաշտելի եղբայր Ջ. Բ. Թոլերի, պաշտելի եղբայր Ս. Ռ. Դանի, պաշտելի եղբայր Վ. Ս. Հիլի, պաշտելի եղբայր Թ. Ջ. Լյուիսի անունները: Հիշյալ օթյակի պատվավոր անդամներից է նաև պաշտելի եղբայր, պատվելի Շանոնի կոմսը: Ի դեպ, մասոնական աստիճանակարգությանն անծանոթ ընթերցողներին տեղեկացնենք, որ վերոնշյալ «պաշտելին» և «շատ պաշտելին» ոչ թե մեր վերաբերմունքն է արտահայտում նրանց հանդեպ, այլ այդ անձանց կոչումն է մասոնական համակարգում:
Վերոնշյալ փաստաթղթից հայտնի են դառնում նաև 1996-97 թթ. օթյակի պաշտոնյաների անունները` ավագ պահակ` եղբայր Ջ. Թորոսյան, կրտսեր պահակ` եղբայր Ա. Կուրդիկյան, հոգևորական (ռազմական հոգևորական), պաշտելի եղբայր Դ. Ուզունյան, գանձապահ` պաշտելի եղբայր Հ. Վաճառականյան, քարտուղար` պաշտելի եղբայր Ջ. Ե. Հալսի, արարողությունների ղեկավար` պաշտելի եղբայր Լ. Լևոնյան, ողորմություն բաժանող` եղբայր Ն. Գ. Պ. Տերունյան, բարեգործության ղեկավար` պաշտելի եղբայր Ե. Փափազյան, ավագ դիակոն` եղբայր Ա. Ավետիսյան, կրտսեր դիակոն` եղբայր Ա. Ուիթոն, արարողությունների ղեկավարի օգնական` պաշտելի եղբայր Ա. Փալամուդյան, քարտուղարի օգնական` պաշտելի եղբայր Մ. Բոուեր, ներքին պահակ` եղբայր Ռ. Իսայանց, կառավարիչներ (ավագ)` եղբայր Գ. Հ. Կարայան, եղբայր Ս. Քասաբյան, եղբայր Ե. Թորոսյան, եղբայր Ռ. Ռոջերս, եղբայր Ս. Մալաս, եղբայր Վ. Աբրահամյան, եղբայր Հ. Մելիք-Աբրահամյան, եղբայր Ա. Աղաբեկյան, պահակ` պաշտելի եղբայր Դ. Վ. Ինգլիշ, երգեհոնահար` պաշտելի եղբայր Ջ. Ա. Բրայթուեյթ:
Նույն փաստաթղթից հայտնի են դառնում օթյակի նույնիսկ նախկին վարպետների անունները` 1987 թ.` պաշտելի եղբայր Մ. Լ. Վարուժյան (հանգուցյալ), 1988 թ.` պաշտելի եղբայր Ա. Մոլոզյան, 1989 թ.` պաշտելի եղբայր Լ. Լևոնյան, 1990 թ.` պաշտելի եղբայր Ա. Հ. Փալամուդյան, 1991 թ.` պաշտելի եղբայր Ե. Փափազյան, 1992 թ.` պաշտելի եղբայր Ե. Սահակյան, 1993 թ.` պաշտելի եղբայր Կ. Վարուժյան, 1994 թ.` պաշտելի եղբայր Մ. Բոուեր, 1995 թ.` պաշտելի եղբայր Ս. Խուսուբ: Ինչպես նկատելի է, տվյալ օթյակի վարպետները «Ռոտարի» ակումբի նախագահների նման հերթագայում են միմյանց:
Ընդգծենք, որ մեր ձեռքի տակ են նաև օթյակի մյուս բոլոր անդամների հասցեները, ինչպես նաև բոլորի հեռախոսահամարները և այլ տվյալներ, սակայն հասցեները, բացառությամբ մեկի, մասնակի ենք հրապարակում, իսկ հեռախոսահամարներն ընդհանրապես չենք հրապարակում: Խնդիրն այն է, որ, մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն, որոշ կուսակցությունների շարքերում, նաև ընդդիմության ճամբարում տեղ գտած, ազգություն, հայրենիք չճանաչող, աթեիստ (աստվածամերժ) կամ զուտ ձևական քրիստոնյա բազմաթիվ «գործիչներ» ուղղակի երազում են մասոններին զանգահարելու, նրանց հետ խոսելու, ծանոթանալու միջոց գտնել, որպեսզի խնդրեն իրենց ևս օթյակի կազմում ընդգրկել` այդ կարգավիճակից բխող շատ լայն հնարավորությունները վայելելու ակնկալությամբ:
Ուշագրավ է, որ օթյակի վարպետ, պաշտելի եղբայր Հ. Համբարձումյանը հիշյալ օթյակի անդամներին տվյալ փաստաթղթով զգուշացրել է, որ չպետք է շփումներ ունենան այլ օթյակների մասոնների հետ, եթե չունեն գլխավոր քարտուղարի թույլտվությունը: Այս զգուշացման ու զգուշավորության նպատակը մեկն է` նույնիսկ այլ օթյակների մասոններին վստահել միայն գլխավոր քարտուղարի համաձայնության դեպքում, որպեսզի հանկարծ չբացահայտվեն: Սակայն, ինչպես արդեն պարզ է, նույնիսկ դա նրանց չօգնեց. այս հրապարակմամբ օթյակի բոլոր անդամները բացահայտվում են: Այստեղ թերևս տեղին է հիշել հայտնի իմաստնությունը` Սատանան այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է:
Առավել մանրամասն` այստեղ