Ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմը՝ «Քարավան 1915»-ը: Թուրքական «İnternethaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Իսմաիլ Գյունեշն է, պրոդյուսերը՝ Այնուր Գյունեշը:
Ֆիլմում օգտագործված երաժշտությունները պատկանում են կոմպոզիտոր Սուրեն Ասատրյանին, գլխավոր դերերում են Մուրաթ Հանը, Այշե Աքընը, Իբրահիմ Քենդիրջին, Իփեք Թուզջուօղլուն, Ֆաթիհ Այհանը, Ալի Քեմալ Յըլմազը և Մերիչ Բաշարանը:
1915թ. մասին Թուրքիայում նկարահանված առաջին ֆիլմը հանդիսացող «Քարավան 2015»-ում Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես բռնի տեղահանություն: Ֆիլմում պատմվում է Առաջին աշխարհամարտի ընթացքում Սև ծովի ափին գտնվող Գիրեսունում բնակվող 200 հայ կանանց ու երեխաների՝ դեպի Հալեպ ձգվող փորձություններով լի բռնագաղթի մասին: