▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգևորականն ապացույցների փաթեթ է ներկայացրել Մայր Աթոռ. նժարին երկու եկեղեցականի ճակատագիր է. Հետք

 

Hetq.am-ը գրում է. Տեր Արմեն քահանա Մելքոնյանը ապացույցներ է ներկայացրել Մայր Աթոռ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի` Մայր Աթոռի գահակալի հասցեին արած արտահայտությունների վերաբերյալ: Այս մասին կայքի հետ զրույցում ասել է Տեր Արմենը՝ նշելով, որ այդ քայլին է դիմել այն ժամանակ, երբ Սրբազանը չի արձագանքել քահանայի՝ իրենից հրապարակային ներողություն խնդրելու կոչին: 

Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանն այն հոգևորականն է, որը պաշտոնազուրկ էր արվել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Հենց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն է ատենապետին նամակ ուղարկել, որում ասված է՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական: Այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին: Բացի այդ, «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում Սրբազանը կասկածի տակ էր դրել Տեր Արմենի քահանայությունը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее