Հարգելի ընկերներ, այսօր ԶԼՄ-ներում ակտիվ տարածվեց մի հոդված, որտեղ նշվում է, որ Վարդան Նիկոյանը «թռել է» ԱՄՆ՝ ուսանելու, ընդ որում՝ հոդվածի տեքստից այնպես է ստացվում, իբր նոր եմ մեկնել այնտեղ:
Իհարկե, բնավորությանս համաձայն, չէի անդրադառնա հերթական «լրագրողի» «պրոֆեսիոնալիզմի» դրսևորմանը:
Նախ՝ ես դեռ հունվար ամսից եմ ԱՄՆ-ում գտնվում և սովորում Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Ավելին՝ ընդունելության մասնակցության հայտը մոտ 10 ամիս առաջ եմ ուղարկել: Դժվար թե 10 ամիս առաջ որևէ մեկը կռահեր պատերազմի մասին:
Երկրորդ՝ ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ես ծառայել եմ հայոց բանակում, իսկ իմ գործունեության ընթացքում ուժերիս ներածին չափով միշտ աջակցել մեր զինվորներին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կանգնած եմ եղել իրենց կողքին՝ նույն առաջնագծում (թեև սա առաջին դեպքն է, որ դրա մասին հրապարակային հայտարարում եմ):
Երրորդ՝ հունիս ամսվա վերջին վերադառնալու եմ:
Մյուս հնարքը, որին դիմել է «լրագրողը», տարիքս ավելացրել հասցրել է 33՝ փորձելով նկարագրել իմ պարագայում կրթության ավելորդությունը:
Նույնիսկ ծիծաղելի է:
Եվ հոդվածագրի նյութից ակնհայտ է դառնում, թե իր արժեքային համակարգում որքան ցածր տեղ է զբաղեցնում բարձրորակ կրթությունը:
Բայց հոդվածագիրը մի լավ միտք ինձ տվեց:
Որոշել եմ երբ 33 դառնամ մեկ անգամ էլ գամ սովորելու: