▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիստերիկ կրակոցներ են եղել». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ մասնավորապես բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին, ասել է. «Ապակի է կոտրվել, այո՛, ապակիները կվերանոգորենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ եվրոդիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»: Հարցին՝ ինչո՞վ է լարվածությունը բացատրվում, նշել է. «Հիստերիկ դրսևորումներով: Երևի մյուս կողմում կանգնածներն էդ օրը որոշել են անկանոն կրակ ուղղել մեր բնակավայրերի ուղղությամբ: Ոչ մի բանի հետ կապ չունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее