▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշենք եւ դատպարտենք... աշխարհահռչակ հայ ջութակահար

Իսպանիայում բնակվող աշխարհահռչակ լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայերենով: Այս մասին Asekose.am-ը տեղեկանում էԻսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հիշենք եւ դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, որ ապագայում նման ցեղասպանություններ չլինեն: Կարեւոր է նաեւ հիշել, որ այսօր մենք՝ հայերս ողջ ենք, ապրում ենք ամբողջ աշխարհում, ունենք մեր լեզուն, մեր պատմությունը եւ արվեստը: Հպարտանում ենք մեր նախնիներով, որ իրենց պայքարի շնորհիվ մենք այսօր ողջ ենք: Բոլորիդ բարևներ եմ ուղարկում» ասել է Մալիկյանը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее