Համացանցում մեծ աղմուկ ու դժգոհություն է բարձրացրել հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի գրառումը: Հիշեցնենք, երբ գրեթե ամբողջ Հայ ազգն իր բողոքն էր արտահայտում Մոսկվայի շրջակայքում տեղի ունեցած ավտովթարի մեղադրյալին կանացի խալաթով դատարան տանելու համար, համարելով դա որպես ոչ միայն մեղադրյալ Հրաչյա Հարությունյանին ուղղված ստորացում, այլ ամբողջ ազգիս, Պետրոս Ղազարյանն ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը` Այս հանցագործին տռուսիկ-մայկայով էլ ցույց տան, իմ ազգային արժանապատվությունը դրանից չի խոցվում:
Այս գրառման վերաբերյալ մեկնաբանություններն ու տեսակետներն հաճախ վերածվել են վիրավորանքի` ուղղված հեռուստամեկնաբանին` երբեմն անցնելով անթույլատրելի սահմանը:
Իսկ Ֆեյսբուքի օգտատերերից մեկն` Արման Հայրապետյանն, իր էջում տեղադրել է Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Տիգրան Կարապետյանի հետ ու կատարել հետևյալ գրառումը` Օր օրի համոզվում եմ, որ այն ինչ արեց Պետրոս Ղազարյանի հետ Տիգրան Կարապետիչը Ուրվագիծ հաղորդման ժամանակ, առնվազն քիչ էր...