▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն քաղաքական դպրոց է հիմնում

Այսօր կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել է երեք հարց: 

Ըստ Շարմազանովի, «Կուսակցությունը որոշել է ստեղծել քաղաքական դպրոց՝ ինչպես ընդունված է եվրոպական երկրներում»: Դպրոցը կրելու է Անդրանիկ Մարգարյանի անունը:

ՀՀԿ նաև  որոշել է ավելացնել իր հանձնաժողովների թիվը, ստեղծել է եւս մեկը՝ արտաքին կապերի հանձնաժողովը։

Իսկ երրորդ որոշումը վերաբերում է կուսակցության ծրագրում որոշակի փոփոխությունների առաջարկների մասին է. նշել է Էդուարդ  Շարմազանովը, հիշեցնելով, որ աշնանը ՀՀԿ-ն հերթական համագումարն է հրավիրելու, որի ընթացքում էլ  որոշակի փոփոխությունների է ենթարկվելու կուսակցության ծրագիրը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее