▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականներն այս տարի «բանկետ» չեն անելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականն այս տարի չի պլանավորում տարեվերջյան «բանկետ» անել։ Նախընտրական տարում ՀՀԿ-ականները որոշել են ավելի զուսպ երեւալու պատրանք ստեղծել։

Չնայած դրան, կուսակցությունում տոնական տրամադրություն է, արդեն մոտ մեկ շաբաթ կլինի՝ ԱԺ խմբակցություններից միայն ՀՀԿ-ի աշխատասենյակի դռան վրա է տոնական պսակ կախվել։   Բայց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին արդեն տոնական տրամադրություններն առկա են եղել, ընտրությունների հետ կապված հարցեր՝ նախընտրական շտաբ, ցուցակ եւ այլն, չեն քննարկվել, խոսել են միայն Սերժ Սարգսյանի արցախյան այցից։

Անգամ կուսակցության ավագների խորհրդի նախագահի նշանակման հարցն են թողել առաջիկա նիստին։ Իսկ կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ փոփոխություններ են կատարվելու խորհրդի կազմում, պլանավորել են հրավիրել մինչեւ դեկտեմբերի 20-ը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее